travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ
7 Պատճառ Դիլիջան այցելելու համար

7 պատճառ Դիլիջան այցելելու համար

 

  1. Վայելելու ԴԻլիջանի աննկարագրելի բնությունը, որ մարդկանց տալիս է հնարավորություն դառնալ  ավելի ստեղծագործ:  Սաղարթախիտ  անտառները երևում են քաղաքի բոլոր կողմերից:
  2. Տեսնելու Դիլիջանի եկեղեցիները և վանքերը: Կարող եք տեսնել  Հաղարծինը և Գոշավանքն ու զգալ ժամանակի շունչը:
  3. Զբոսնելու Դիլիջանի ազգային պարկում , որտեղ կան ավելի քան 180 տեսակի դեղբույսեր և սնկեր: Կենդանական աշխարհը ևս բազմազան է  և անկրկնելի:
  4.  Այցելել Դիլիջանի Verev պարանայգի և հասկանալ՝ կարղ եք դիմակայել  փորձություններին, թե ոչ:
  5. Տեսնելու Դիլիջանի դրախտը՝ Պարզ լիճը: Գտնվում է  քաղաքից 9 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակարդակից 1350 մետր է:
  6. Քայլելու պատմական Շարամբեյան փողոցով (Ստեղծագործների փողոց): Այն  վերակառուցված տներով մի հետաքրքիր թաղամաս է: Յուրահատուկ մթնոլորտը տեղափոխում է Ձեզ մի քանի դար հետ: Այստեղ կարող եք տեսնել հին քաղաքի կենցաղը, իրական ատաղձագործների, հացթուխների, բրուտների և ոսկերիչների աշխատանքներ: Դուք նույնիսկ կարող եք Ձեր ձեռքերով պատրաստել որևէ բան և տանել Ձեզ հետ:
  7. Այցելելու անչափ խորհրդավոր  Մաթոսավանք վանական համալիրը, որը գտնվում է Դիլիջանից ոչ շատ հեռու: Վանական համալիրի հին պատերը և տարածքի խաչքարերը պատված են կանաչ մամուռով: Կառույցի մի մասը կիսաքանդ վիճակում է:


 

Պատվիրեք սոթփաթեթներ, տուրեր, ամենօրյա էքսկուրսիաներ Էդեն Տուր տուրիստական ընկերությունում  և մեր մասնագետները կօգնեն Ձեզ բացահայտել Հասյաստանը և ապահով հանգստանալ ցանկացած քաղաքում: