travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ
Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող շարժական տոներից է։ Այն նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ՝ շաբաթ օրը։  Սուրբ Սարգիս զորավարը համարվում երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Սուրբ Սարգսի տոնին նախորդող շաբաթը Առաջվորաց պահքի շաբաթն է։ Ըստ ավանդույթի՝ Սարգիսը շնորհաբաշխ է  լինում հատկապես իր պահքը պահողների նկատմամբ, ուստի առավել հավատացյալները վերջին ուրբաթ օրը ծոմ են պահում, իսկ երեկոյան ճաշակում աղաբլիթ՝ կապելով այն  իրենց ապագա հարսնացուի կամ փեսացուի երազահայտնության հետ։  Ինչպես նաև՝ փոխինձով մատուցարան են դնում տանիքին կամ պատշգամբում, և, եթե Սուրբ Սարգիսը փոխինձի վրա թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականանա երիտասարդ աղջկա կամ տղայի պահած երազանքը։ Սուրբ Սարգսի տոնին երիտասարդներն իրենց սիրելիներին նվիրում են տարատեսակ քաղցրավենիքներ և բացիկներ։

© 2023 EdenTour. All rights reserved.