travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ
Շարժա
8 օր
700.25 USD
հարցնել

Արժեքը ներառում է՝

  • ավիատոմսեր

  • հյուրանոց

  • նախաճաշ

  • վիզա

  • տրանսֆեր 

Շարժան շատ լավ խնամված և հանգիստ քաղաք է, որը գտնվում է Դուբայի հարևանությամբ: Այստեղ կան առևտրա-ժամանցային համալիրներ, սակայն Շարժայի ընդհանուր տեսքը, ի տարբերություն հարևան քաղաքի, ստեղծում են ավանդական արաբական շենքերը, մեծ թվով մզկիթները՝ բարձր մինարեթներով, մշակութային կենտրոնները և բազմաթիվ թանգարանները: Մուսուլմանները Շարժան համարում են արաբական մշակութային մայրաքաղաք, որն ամրապնդվել  է 2014 թվականին նրան տրված պատվավոր կոչմամբ: Շարժան, դա մի վայր է այն զբոսաշրջիկների համար, ովքեր ձգտում են ծովափնյա հանգիստը համատեղել մշակութային լայն ծրագրի հետ: Բացի այդ, Շարժայի տուրերը նախընտրում են նրանք, ովքեր սիրում են հանգստանալ լռության և հանգստի մեջ: Հանգիստ և հարմարավետ ժամանցը ամեն տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում: Քաղաքի ափամերձ գոտին լվանում է Պարսից ծոցը:

 

Քաղաքն ունի իր օդանավակայանը, և այս հանգամանքը գրավում է զբոսաշրջիկներին, ովքեր չեն ուզում ծախսեն արձակուրդային թանկ ժամանակը տեղափոխումների վրա: Ծովափնյա հանգիստը Շարժայում անմոռանալի է: Այստեղի լողափերը գտնվում են իդեալական վիճակում, ջուրը մաքուր է ու տաք, արևը ՝ մեղմ: Յուրաքանչյուր ոք, ով ձեռք կբերի շրջագայություն դեպի Շարժա, երբեք չի մոռանա այս քաղաքի հիանալի սարքավորված լողափերում անցկացրած ժամանակը, ենթակառուցվածքներն այստեղ գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Շարժայի հյուրանոցները գտնվում են, ինչպես Պարսից ծոցի ափին, այնպես էլ Խալեդի ծոցում, և քաղաքի սահմաններում: Այս շենքերը հագեցած են այն ամենով, ինչ անհրաժեշտ է հիանալի և հարմարավետ հանգստի համար: Հյուրանոցներում զբոսաշրջիկները չեն ունենում ոչ մի խնդիր, հանգստանում են գերազանց սպասարկում ունեցող հարմարավետ սենյակներում: Զբոսաշրջային կենտրոնները լցված են հսկայական ժամանցային ծրագրերով, այնպես որ յուրաքանչյուր հանգստացող այստեղ կգտնի հենց այն, ինչ իրեն դուր է գալիս: Բոլոր հյուրանոցները, որոնք գտնվում են ափամերձ գոտում, ունեն իրենց սեփական լողափերը, ինչը գրավում է ընտանեկան հանգստի սիրահարներին:

 

Շարժան քաղաք է մեծաքանակ տեսարժան վայրերով: Այստեղ, ամենուր կգտնեք պատմական հուշարձաններ: Պատմության սիրահարների համար կան 17 թանգարաններ:

Բացի Պատմական հետաքրքրություններից, Շարժա ուղևորություն գնած զբոսաշրջիկները վայելում են բնական լանդշաֆտների գեղեցկությունը: Ճամփորդները ունեն  հնարավորություն ընկղմվել արևելյան հեքիաթի մեջ՝ գնելով թեժ տուր դեպի Շարժա: Ճանապարհորդությունն այս դեպքում շատ ավելի էժան կլինի:

հարցում

© 2023 EdenTour. All rights reserved.