Տարազի Փառատոն
<<Երևան Տարազ Ֆեստ>>-ը ամենահետաքրքիր միջոցառումներից մեկն է: Այն կազմակերպվում է Երևան քաղաքի քաղաքապետարանի կողմից: Լավագույն հայ դիզայներները ներկաըացնում են իրենց աշխատանքները, որոնք անպայման պարունակում են ազգային տարրեր:
![]() |
![]() |
Տարազը անդրադարձնում է ազգի պատմությունը, մշակույթն ու անցած ճանապարհը: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս վերադառնալ արմատներին և միևնույն ժամանակ նորովի ներկայացնել հայկական ավանդույթները:
Փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքը, ինչպես նաև ազգային հագուստի և ազգային տարրեր պարունակող ժամանակակից հագուստի ցուցադրությունը մեծ ոգևորությամբ են ընդունվում հասարակության կողմից: