Գաթայի Փառատոն
Ամեն տարի Վայոց Ձորի Խաչիկ գյուղում կազմակերպվում է Գաթայի փառատոնը: Հյուրերն ու այցելուները հնարավորություն կունենան ականատես լինել աշխարհի ամենամեծ գաթայի և ազգային այլ ուտեստների պատրաստման գործընթացին և համտեսել դրանք: Գաթայի տրամագիծը հասնում է 3 մետրի:
Փառատոնը իսկական տոն է: Այն ուղեկցվում է ազգային երգ ու պարով, ազգային պարախմբերի ելույթներով:
![]() |
Նպատակը՝ ազգային ոգին պահպանելն է: Այցելուները հնարավորություն կունենան ականատես լինել հայկական ավանդույթներին և սովորույթներին: