travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ

Եգիպտոս

Հուրգադա
Հուրգադա
7 օր / 6 գիշեր
դիտել ավելին
IL Mercato Hotel & Spa 5*
IL Mercato Hotel & Spa 5*
28.12.2019-04.01.2020
ՍԿՍԱԾ: 800 USD
դիտել ավելին
Շարմ Էլ Շեյխ
Շարմ Էլ Շեյխ
ՍԿՍԱԾ: 350 USD
դիտել ավելին

Եգիպտոսը դա այն երկիրն է, որտեղ ռուսաստանցիների մեծամասնությունը սկսում է իր արտասահմանյան ճանապարհորդությունները: Այս պետությունը աշխարհագրորեն հաջող դիրքում է տեղակայված, որը հանգստի լայն հնարավորություններ է տալիս բոլոր կատեգորիայի զբոսաշրջիկներին: Լողի սեզոնը տևում է գրեթե ամբողջ տարին, սա նշանակում է, որ Կարմիր ծովի գեղեցկությունը, նրա կորալային խութերը և բազմազան ստորջրյա աշխարհը կարելի է վայելել ցանկացած ժամանակ:

 

Ստորջրյա դիտարկումների համար, զբոսաշրջիկը պետք է կրի ստորջրյա լողի համար նախատեսված ակնոցներ կամ դիմակ, շնչառական խողովակով և լաստերով: Ստորջրյա լողի սիրահարները սա անվանում են №1 հավաքածու և այն կարելի է ձեռք բերել Եգիպտոսի ցանկացած հյուրանոցում: Ավելի առաջադեմ Դայվերների համար, հյուրանոցներում առաջարկվում են Ակվալանգեր: Ուղևորությունը դեպի Եգիպտոս անջնջելի տպավորություն է թողնում ցանկացած զբոսաշրջիկի վրա ՝ անկախ նրանից ՝ նա առաջին անգամ է այս հնագույն երկրում, թե ոչ: Հրաշալի ծովը, էքսկուրսիաները, արևը, զվարճանքները, նախատեսված յուրաքանչյուր բյուջեի և ճաշակի համար, չեն կարող անտարբեր թողնել այս երկիր ժամանող որևէ մարդու: Եգիպտոսը հատկապես բարենպաստ ազդեցություն ունի այն ռուս քաղաքացիների վրա, ովքեր ժամանակ չունեն վայելելու անձրևոտ աշնանից և երկար ցուրտ ձմռանից հետո եկող կարճատև ռուսական ամառը: Եգիպտոսը կօգնի ձեզ հայտնվել ամառային մթնոլորտում, նույնիսկ ռուսական ձմռան կեսին:

 

Եգիպտոս այցելության համար առավել բարենպաստ ժամանակը գարունն ու աշունն է: Այսօրվա տրանսպորտային միջոցները հեշտ ու անփորձանք են դարձնում դեպի Եգիպտոս ճանապարհորդությունը: Փաստորեն, Մոսկվայից մինչև Շարմ Էլ Շեյխ կամ Հուրգադա կարելի է հասնել ընդամենը չորս ժամվա ընթացքում: Ուղևորության արժեքը  մեծ ծախսեր չի պահանջում: Դեպի Եգիպտոս ուղևորությունները  բավականին էժան են, իսկ թեժ տուրերը, ընդհանրապես կարելի է ձեռք բերել ծիծաղելի գնով: Այս երկիր մեկնելու համար ռուսաստանցիներին անհրաժեշտ չէ վիզա ստանալ, և դա շատ հաճելի է, քանի որ տվյալ գործընթացը խնայում է շատ ժամանակ: Եթե զբոսաշրջիկը նախապես ամրագրի ուղևորությունը, ապա այն կարող է նրա վրա կրկնակի էժան նստել: Եգիպտոսի հանգստյան գոտիներում սնունդը աչքի է ընկնում իր բազմազանությամբ: Ծովամթերքի, մրգերի, բանջարեղենի առատությունը կարելի է համտեսել միայն այստեղ: Հյուրանոցներում զբոսաշրջիկներին առաջարկում են լավ որակի ալկոհոլ: