travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ
Արիանա Հյուրանոց

 Արիանա ընտանեկան հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում, քաղաքի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա: Ճանապարհը մինչև Հաղարծին Վանական Համալիրը կտևի ընդամենը 20 րոպե, իսկ Սևանավանք՝ 25 րոպե:

Շրջապատված Դիլիջանի անտառներով՝ Արիանա Հյուրանոցը առաջարկում է հարմարավետ երկտեղանի, կիսալյուքս և ընտանեկան սենյակներ:

Հյուրանոցի բոլոր սենյակները ունեն պատշգամբ, որոշ սենյակներից նաև բացվում է հրաշալի տեսարան դեպի անտառ:

Հյուրանոցի առանձնահատկություններից է նաև բակը: Սա մի գողտրիկ անկյուն է, որտեղ Դուք կարող եք լիովին կտրվել քաղաքի աղմուկից, ինչպես նաև պատվիրել համեղ և տնական ուտեստներ:

Ամբողջ տարածքում գործում  է անվճար WiFi ինտերնետ և  անվճար ավտոկայանատեղի

Սենյակի տեսակ

Ցածր սեզոն

01.00-29.12/07.01-30.04

Միջին սեզոն

01.05-30.06/01.09-31.10

Բարձր սեզոն

01.07-31.08

Երկտեղանի էկոնոմ

20.000 դրամ

24.000 դրամ

28.000 դրամ

Երկտեղանի ստանդարտ

22.000 դրամ

26.000 դրամ

32.000 դրամ

Կիսալյուքս

26.000 դրամ

32.000 դրամ

40.000 դրամ

Ընտանեկան լյուքս

30.000 դրամ

38.000 դրամ

48.000 դրամ

Գինը ներառում է՝

  • Նախաճաշ
  • Wi-Fi
  • Ավտոկայանատեղի

Հավելյալ մահճակալ՝ 6000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխան՝ անվճար

6-12 տարեկան՝ 3000 դրամ

Ճաշ՝ 3000 դրամ/ 1 անձ/

Ընթրիք՝ 3000 դրամ/ 1 անձ/

Ընթրիք և ճաշ սննդային փաթեթ՝ 5000 դրամ/1 անձ/

 

© 2023 EdenTour. All rights reserved.