7 Պատճառ Դիլիջան այցելելու համար
7 պատճառ Դիլիջան այցելելու համար
- Վայելելու ԴԻլիջանի աննկարագրելի բնությունը, որ մարդկանց տալիս է հնարավորություն դառնալ ավելի ստեղծագործ: Սաղարթախիտ անտառները երևում են քաղաքի բոլոր կողմերից:
- Տեսնելու Դիլիջանի եկեղեցիները և վանքերը: Կարող եք տեսնել Հաղարծինը և Գոշավանքն ու զգալ ժամանակի շունչը:
- Զբոսնելու Դիլիջանի ազգային պարկում , որտեղ կան ավելի քան 180 տեսակի դեղբույսեր և սնկեր: Կենդանական աշխարհը ևս բազմազան է և անկրկնելի:
- Այցելել Դիլիջանի Verev պարանայգի և հասկանալ՝ կարղ եք դիմակայել փորձություններին, թե ոչ:
- Տեսնելու Դիլիջանի դրախտը՝ Պարզ լիճը: Գտնվում է քաղաքից 9 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակարդակից 1350 մետր է:
- Քայլելու պատմական Շարամբեյան փողոցով (Ստեղծագործների փողոց): Այն վերակառուցված տներով մի հետաքրքիր թաղամաս է: Յուրահատուկ մթնոլորտը տեղափոխում է Ձեզ մի քանի դար հետ: Այստեղ կարող եք տեսնել հին քաղաքի կենցաղը, իրական ատաղձագործների, հացթուխների, բրուտների և ոսկերիչների աշխատանքներ: Դուք նույնիսկ կարող եք Ձեր ձեռքերով պատրաստել որևէ բան և տանել Ձեզ հետ:
- Այցելելու անչափ խորհրդավոր Մաթոսավանք վանական համալիրը, որը գտնվում է Դիլիջանից ոչ շատ հեռու: Վանական համալիրի հին պատերը և տարածքի խաչքարերը պատված են կանաչ մամուռով: Կառույցի մի մասը կիսաքանդ վիճակում է:
![]() |
![]() |
Պատվիրեք սոթփաթեթներ, տուրեր, ամենօրյա էքսկուրսիաներ Էդեն Տուր տուրիստական ընկերությունում և մեր մասնագետները կօգնեն Ձեզ բացահայտել Հայաստանը և ապահով հանգստանալ ցանկացած քաղաքում: