ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԱՊԱԿՅԱ ԿԱՄՈՒՐՋԸ
Աշխարհում ամենաերկար ապակյա կամուրջը գտնվում է Չինաստանում, որը հիացնում և միևնույն ժամանակ սարսափեցնում է իր զբոսաշրջիկներին:
![]() |
![]() |
Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան արվարձանում՝ Շինիժուայ ազգային պարկում, սարսափազդու փայտյա կախովի կամուրջը փոխարինվել է… ավելի շատ ավելի սարսափազդու ապակե կամուրջի: Այն ունի 430 մ երկարություն և երկրի մակերևույթից 260 մ բարձրություն: Կամուրջը միացնում է Բուդդայի լեռան երկու գագաթները: Էքստրիմի և էքստրեմալ սելֆիների սիրահարների համար այն կատարյալ վայր է: Զբոսաշրջիկներից շատերն անցնում են կամրջի վրայով բազրիքներից կամ իրենց ընկերներից կառչած, մյուսների ոտքերն էլ այնպես են թուլանում այդ սարսափազդու տեսարանից, որ միայն չորեքթաթ քայլել կամ սողալ են կարողանում: